Արցախ

Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել զինվորներին երկրի սահմաններն անսասան պահելու համար

1 րոպեի ընթերցում

Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել զինվորներին երկրի սահմաններն անսասան պահելու համար

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 14-ին այցելել է հանրապետության հարավարեւելյան սահմանագծերից մեկը, ծանոթացել այնտեղ տիրող իրավիճակին եւ զինվորների ծառայության ընթացքին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել զինվորներին` երկրի սահմաններն անսասան պահելու, բարձր մարտական ոգի եւ հայրենասիրություն ցուցաբերելու համար՝ ընդգծելով, որ զինված ուժերի մարտունակության հետեւողական բարձրացումը եղել է եւ կմնա պետության առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներից մեկը:

Նախագահին ուղեկցել են ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, ՀՀ պաշտպանության նախարարության հանրային խորհրդի մի խումբ անդամներ, պաշտոնատար այլ անձինք:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում