Արցախ

Հայտնի են Ստեփանակերտի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները

2 րոպեի ընթերցում

Հայտնի են Ստեփանակերտի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Ստեփանակերտի քաղաքային

համայնքի ավագանու անդամության համար կատարված քվիարկությունների նախնական արդյունքները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԿԸՀ-ի պաշտոնական կայքը, 15 տեղի համար

հավակնող 51 թեկնածուներից իրենց օգտին կատարված քվեարկությունների առավելությամբ ավագանու

անդամ են ընտրվել՝ Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու անդամի թեկնածու

Արսեն Ալեքսեյի Սարգսյանը (Անկուսակցական)՝ ում օգտին քվեարկել է 789 ընտրող:

Ռադի Վազգենի Աբրահամյանը ( «Ազատ հայրենիք» կուսակցություն)՝ ում օգտին քվեարկել է 610

ընտրող:

Գոռ Արկադիի Գրիգորյանը (Արցախի Ժողովրդավարական Կուսակցություն )՝ ում օգտին քվեարկել է 576

ընտրող:

Ալբերտ Լևոնի Գոտանյան՝ (Անկուսակցական )՝ ում օգտին քվեարկել է 499 ընտրող:

Էրիկ Կամոյի Բեգլարյանը («Ազատ հայրենիք» կուսակցություն)՝ ում օգտին քվեարկել է 498 ընտրող:

Արարատ Ալբերտի Առստամյանը («Ազատ հայրենիք» կուսակցություն)՝ ում օգտին քվեարկել է 479

ընտրող:

Արմեն Լավրենտի Սաղյանը («Ազատ հայրենիք» կուսակցություն)՝ ում օգտին քվեարկել է 430 ընտրող:

Գուրգեն Մարտինի Թևոսյանը ( Անկուսակցական)՝ ում օգտին քվեարկել է 415 ընտրող:

Դավիթ Լևոնի Գրիգորյանը (Անկուսակցական)՝ ում օգտին քվեարկել է 410 ընտրող:

Սամվել Ռաֆայելի Մինասյանը (Անկուսակցական )՝ ում օգտին քվեարկել է 402 ընտրող:

Հրաչիկ Պավելի Նասիբյանը («Ազատ հայրենիք» կուսակցություն)՝ ում օգտին քվեարկել է 387 ընտրող:

Արթուր Սերգեյի Ամիյանը (Անկուսակցական)՝ ում օգտին քվեարկել է 376 ընտրող:

Լևոն Գագիկի Գրիգորյանը («Ազատ հայրենիք» կուսակցություն) ՝ ում օգտին քվեարկել է 375 ընտրող :

Նելլա Գուրգենի Ղուլյանը (Անկուսակցական)՝ ում օգտին քվեարկել է 370 ընտրող:

Կարեն Սերգեյի Պետրոսյանը (Արցախի Ժողովրդավարական Կուսակցություն)՝ ում օգտին քվեարկել է 350

ընտրող:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում