Արցախ

ԼՂՀ ԿԸՀ-ն ներկայացրել է շրջկենտրոններում անցկացված ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

2 րոպեի ընթերցում

ԼՂՀ ԿԸՀ-ն ներկայացրել է շրջկենտրոններում անցկացված ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ:Նախնական տվյալներով Ասկերանի քաղաքային համայնքի ղեկավար է ընտրվել Սամվել Մարդիի Աղաջանյանը, ում օգտին քվեարկել է քվեարկությանը մասնակցած 1212 ընտրողներից` 674-ը: Մյուս թեկնածու Վլադիմիր Միքայելի Բալասանյանի օգտին գրանցվել է 496 քվե:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Արցախպրես»-ը, այս մասին հաղորդում է ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայք էջը:

Աղբյուրի փոխանցմամբ` նախնական տվյալներով, Մարտակերտի քաղաքային համայնքի ղեկավար է ընտրվել Միշա Գրիգորի Գյուրջյանն, ում օգտին են եղել ընդհանուր 1666 քվեներից 1103-ը: Մյուս թեկնածու Լևոն Բորիսի Ստեփանյանի օգտին քվեարկել է 469 ընտրող:

Մարտունու քաղաքային համայնքի ղեկավար է ընտրվել Մհեր Վլադիկի Խաչատրյանը, ում օգտին քվեարկել են քվեարկության ընդհանուր 1790 մասնակիցներից ` 1655-ը:

Բերձորի քաղաքային համայնքի ղեկավար է ընտրվել Արտյոմ Ռոբերտի Սարիբեկյանը, ում օգտին է եղել 1086 քվեներից 598-ը: Մյուս թեկնածու Արթուր Վլադիմիրի Սահակյանի օգտին գրանցվել է 454 քվեարկություն:

ԼՂՀ մյուս շրջկենտրոններում համայնքի ղեկավարի ընտրություններ չեն անցկացվել:

Սեպտեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 207 համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Արցախում անցկացվող ՏԻՄ ընտրություններին ընտրատեղամասերի դռները փակելուց հետո` ժամը 20:00-ի տվյալներով, մասնակցել է 52 հազար 765 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 55.9 տոկոսը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում