«Միսս Ամերիկա-2016» տիտղոսը նվաճել է Բեթի Քենթրելը Ջորջիայի նահանգից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Ատլանտիկ Սիթի քաղաքում սեպտեմբերի 13-ին ավարտված «Միսս Ամերիկա-2016» գեղեցկության մրցույթի հաղթող է ճանաչվել 21-ամյա Բեթի Քենթրելը՝ Ուոռներ Ռոբինսից (Ջորջիայի նահանգ), տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Աղջիկը երաժշտական մանկավարժություն է ուսումնասիրում Մեյքոն քաղաքի Մերսերի համալսարանում: Մրցույթի մասնակիցների տաղանդների ստուգատեսի ժամանակ նա օպերային մեներգ է կատարել: «Սա անհավանական է, ես պարզապես չեմ կարողանում հավատալ, ես այնքան շնորհակալ եմ մրցավարներին եւ իմ ընտանիքին»,- ասել է Քենթրելը ժյուրիի որոշման հրապարակումից հետո:

Բյուրեղապակյա թագը նրա գլխին է դրել «Միսս Ամերիկա-2015»-ը՝ ռուսաստանցի ներգաղթյալների դուստր Կիրա Կազանցեւան Նյու Յորքի նահանգից:

Այդ նահանգի ներկայացուցիչները մրցույթի հաղթողներ էին դառնում երեք նախորդ տարիների ընթացքում:

Այս տարի ժյուրին գլխավորում էր ամերիկացի երգչուհի եւ մոդել Վանեսա Ուիլյամսը: 1984 թվականին նա դարձել է առաջին սեւամորթ «Միսս Ամերիկան»: Սակայն Ուիլյամսը շուտով զրկվել է իր տիտղոսից: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հրապարակվել են նրա՝ մերկ տեսքով ավելի վաղ արված լուսանկարները:

Հեղինակավոր կոչման համար այս տարի պայքարում էին 52 աղջիկներ ԱՄՆ-ի 50 նահանգներից, Կոլումբիայի ֆեդերալ օկրուգից եւ Պուերտո Ռիկոյից, որը ԱՄՆ-ին «ազատորեն միացած» տարածքի կարգավիճակ ունի: Ամերիկյան Վիրջինյան կղզիների ներկայացուցչուհին այս անգամ մրցույթին չէր եկել:

1921 թվականից անցկացվող «Միսս Ամերիկա» մրցույթին մասնակցելու են թույլատրվում 17-ից մինչեւ 24 տարեկան աղջիկներ: Մրցավարները ուշադրություն են դարձնում ոչ միայն նրանց արտաքին տեսքի, այլեւ այն բանի վրա, թե մասնակիցներն ինչ տաղանդներ կարող են ցուցադրել եւ ինչ պատասխաններ են նրանք տալիս ժյուրիի հարցերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`AP

Հայերեն Русский

ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը

Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր

ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը

Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել

Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան

Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ

Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն

ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին