Արցախ

Ստեփանակերտում հաղթել է գործող քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը

1 րոպեի ընթերցում

Ստեփանակերտում հաղթել է գործող քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ:ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում սեպտեմբերի 13-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, ըստ նախնական տվյալների, հաղթել է գործող քաղաքապետ Սուրեն Ալեքսանդրի Գրիգորյանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Արցախպրես»-ը, ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջի փոխանցմամբ՝ քվեարկությանը մասնակցած 15 հազար 434 ընտրողից 10 հազար 686-ը քվեարկել են Սուրեն Գրիգորյանի օգտին:

Քաղաքապետի մյուս թեկնածուի՝ Արիս Արսենի Գրիգորյանի օգտին քվեարկել է 3 հազար 303 ընտրող:

Սեպտեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 207 համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Արցախում անցկացվող ՏԻՄ ընտրություններին ընտրատեղամասերի դռները փակելուց հետո` ժամը 20:00-ի տվյալներով, մասնակցել է 52 հազար 765 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 55.9 տոկոսը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում