ՎԵՆԵՏԻԿ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական IDEALISTA ինտերնետ տիրույթում աճուրդի է հանվել է Վենետիկում գտնվող Ժան Ժակ Ռուսոյի դղյակը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Euromag-ը, դղյակում ֆրանսիացի հայտնի փիլիսոփանապրել է 1743-1744թթ թվականներին, երբ Վենետիկում Ֆրանսիայի դեսպանի քարտուղարն էր:
280 քմ մակերես ունեցող երկհարկանի դղյակի նախնական գինը 2.4 միլիոն եվրո է: