Life

Բրիտանացի գիտնականները նամակ են պատրաստում այլմոլորակայիններին. BBC

1 րոպեի ընթերցում

Բրիտանացի գիտնականները նամակ են պատրաստում այլմոլորակայիններին. BBC

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի աստղագետների մի ամբողջ կոլեկտիվ Յուրի Միլների Breakthrough Initiatives հիմնադրամի օժանդակությամբ պլանավորում Է յուրօրինակ նամակ պատրաստել «այլմոլորակայինների համար»՝ մարդկության հակիրճ նկարագրությամբ, որը պետք Է նրանց օգնի մեզ գտնելու տիեզերքում, սակայն նրանք առայժմ վստահ չեն, թե արժե արդյոք այն ուղարկել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Հուլիսի վերջին ռուսաստանցի միլիարդատեր Յուրի Միլները եւ բրիտանացի տիեզերաբան Սթիվեն Հոքինգը գործարկել են Breakthrough Listen նախաձեռնությունը, որի շրջանակներում Միլները 100 միլիոն դոլար կտրամադրի արտերկրային քաղաքակրթությունների որոնման ծրագրի օժանդակմանը, որը կկառուցվի SETI մշակումների հիմքի վրա:

Այդ ծրագրի առաջին գործողություններից մեկն Է դարձել Breakthrough Message մրցույթի բացումը, որի շրջանակներում Միլները եւ նրա համախոհներն ամբողջ աշխարհի գիտնականներին առաջարկել են ձեւակերպել հակիրճ ուղերձ այլմոլորակայիններին: Ծրագրի մրցանակային հիմնադրամը կազմում Է մեկ միլիոն ամերիկյան դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում