Բակո Սահակյանի մոտ քննարկվել են սեպտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին վերաբերող հարցեր
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ սեպտեմբերի 11-ին տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված սեպտեմբերի 13-ին ԼՂՀ-ում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացման պատրաստվածությանը վերաբերող հարցերին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, զեկույցով հանդես է եկել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը:
Նախագահ Սահակյանը վստահություն է հայտնել, որ, ինչպես միշտ, այս անգամ ևս կարվի հնարավորը ընտրությունները բարձր մակարդակով, բաց և թափանցիկ, ժողովրդավարական նորմերին լիովին համապատասխան անցկացնելու ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակացել են ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: