Սպորտ

Ուզում եմ ամեն կերպ լավ հանդես գալ. Լևոն Արոնյանը` Բաքվում մեկնարկող գավաթի խաղարկության մասին

1 րոպեի ընթերցում

Ուզում եմ ամեն կերպ լավ հանդես գալ. Լևոն Արոնյանը` Բաքվում մեկնարկող գավաթի խաղարկության մասին

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանն արդեն Բաքվում է և խոսել է սեպտեմբերի 11-ին մեկնարկող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության մասին:

«Ուզում եմ ամեն կերպ լավ հանդես գալ գավաթի խաղարկությունում: Ինձ համար հիմնական մրցակից եմ համարում Թեյմուրադ Ռաջաբովին և Շաքրիյար Մամեդյարովին: Թեպետ այս մրցաշարի ժամանակացույցը սեղմ է, բայց կցանկանայի զբոսնել Բաքվում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արոնյանի խոսքերն է մեջբերում ադրբեջանական Azerisport կայքը:

Բաքվում սեպտեմբերի 11-ին մեկնարկող աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում Լևոն Արոնյանը կմրցի Միխայել Վայդենկելերի հետ (Լյուքսեմբուրգ), Գաբրիել Սարգսյանի մրցակիցը կլինի Մատեուշ Բարտելը (Լեհաստան), Սամվել Տեր-Սահակյանը կխաղա Նիկիտա Վիտյուգովի (Ռուսաստան), Հրանտ Մելքումյանը կմրցի Գատա Կամսկու (ԱՄՆ) հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում