Արցախ

ԼՂՀ ԱԳ նախարարն ընդունել է Բելգիայի խորհրդարանականներին

1 րոպեի ընթերցում

ԼՂՀ ԱԳ նախարարն ընդունել է Բելգիայի խորհրդարանականներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Բելգիայի Թագավորությունից ժամանած խորհրդարանականներին, որոնք Արցախ են ժամանել ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Հանձնախմբինախագահ Գասպար Կարամպետյանի ուղեկցությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ԱԳ նախարարությունից, Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ողջունել է պատվիրակության անդամներին և ընդգծել նման այցելությունների կարևորությունը խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում համագործակցության հաստատման ևխորացման առումով։

Հյուրերի խնդրանքով Կարեն Միրզոյանը մանրամասն անդրադարձ է կատարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին, կարևորելով ԼՂՀ լիարժեք մասնակցությունը բանակցային գործընթացում, որպես վերջնական կարգավորմանը հասնելու առանցքային գրավական։ Կարեն Միրզոյանը նաև ներկայացրել է Արցախում ժողովրդավարական զարգացումներն ու պետականաշինության գործընթացը, ընդգծելով, որ իշխանություններն ու ժողովուրդը միասնական են անկախ ժողովրդավարական պետականություն կառուցելու իրենցձգտումներում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում