Հայաստանի նախաձեռնությամբ կստեղծվի ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի գոտու ստեղծման աշխատանքային խումբ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի նախաձեռնությամբ Եվրասիական տնտեսական միությունում ստեղծվելու է աշխատանքային խումբ, որը պետք է զբաղվի ԵԱՏՄ-ի և և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծմամբ: «Երեք ամիս առաջ մենք պաշտոնապես նամակով դիմել ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովին և ԵԱՏՄ անդամ բոլորպետություններին՝ առաջարկելով, որպեսզի սկսվի գործընթացը` կապված Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ավելի արտոնյալ առևտրային ռեժիմի ձևավորման հետ: Նախատեսվում է, որ ձևավորվելու է հատուկ աշխատանքային խումբ, որում կներառվեն ԵԱՏՄ անդամ պետությունները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովը», -«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նշեցՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ ավելացնելով, որ խմբի ձևևավորման գործընթացն արդեն սկսվել է:

Ըստ Քոչարյանի՝ առաջիկայում կսկվեն շուկայի, հնարավորությունների, ռիսկերի ուսումնասիրություններ: Փոխնախարարը ներկայացրեց Վիետնամի օրինակը՝ ավելացնելով, որ իրականացվել է նախապատրաստական մեծածավալ աշխատանք, ինչի արդյունքում ԵԱՏՄ-ի ու Վիետնամի միջև ստորագրվել է ազատ առևտրի գոտու պայմանագիր: «Այժմ այդ գործընթացը սկսվել է Իրանի հետ»,- նշեց Շավարշ Քոչարյանը:

Հայերեն English Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան