Արցախ

Տող գյուղում հոկտեմբերի 17-ին կանցկացվի Արցախյան գինու երկրորդ փառատոնը

1 րոպեի ընթերցում

Տող գյուղում հոկտեմբերի 17-ին կանցկացվի Արցախյան գինու երկրորդ փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան գինու արդեն ավանդական դարձած փառատոնն այս տարի կկայանա հոկտեմբերի 17-ին, ԼՂՀ Հադրութի շրջանի Տող գյուղում` Տողի Մելիքական ապարանքում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչությունից, փառատոնի կազմակերպիչները հավաստիացրել են, որ այս անգամ ևս փառատոնը կկազմակերպվի ժամանցի, ուրախության ու հանգստի ոգով: Փառատոնի հյուրերին սպասում է Արցախյան գինու և բերքի ցուցահանդես-վաճառք, հարուստ համերգային ծրագիր, ավանդական խաղեր, ձեռքի աշխատանքների ցուցահանդես:

Գինու տոնավաճառին ներկայացված են լինելու գինեգործությամբ հայտնի ԼՂՀ բոլոր շրջանները, ինչպես նաև գինեգործներ Հայաստանի Հանրապետությունից: Տոնավաճառի շրջանակներում կազմակերպվելու է գինու նախուտեստ և պրոֆեսիոնալ սոմելիեի վարպետության դաս:

Արցախյան գինու երկրորդ փառատոնը կազմակերպվում է ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության կողմից` մասնավոր ընկերությունների հետ համագործակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում