Սփյուռք

Լոս Անջելեսում 100 նռենի է տնկվել ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

1 րոպեի ընթերցում

Լոս Անջելեսում 100 նռենի է տնկվել ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը, խորհրդի անդամ Պոլ Գրիգորյանի ղեկավարությամբ, իրականացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ծառատունկ, որի շրջանակում քաղաքի այգիներում եւ փողոցներում տնկվել է 100 նռենի:

«Լոս Անջելեսը, անխոս, առաջիններից էր, որ կանգնեց հայ ժողովրդի կողքին եւ պահանջեց արդարություն եւ ճանաչում: Նախագիծը կարծես ապրող հուշարձան լինի: Այդ ծառերը կխորհրդանշեն հայ ժողովրդի պամությունը: Յուրաքանչյուրը, ով կայցելի քաղաք կամ կճամփորդի քաղաքում, կտեսնի նռենու ծառերը, որոնք կծաղկեն եւ կշատանան այնքան ժամանակ, քանի դեռ ապրում է տեղի հայ համայնքը: Դրանք կլինեն հույսի, վերածննդի և փրկության նշաններ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասել է Գրիգորյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում