ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանացի դերասան եւ ռեժիսոր Անտոնիո Բանդերասը, որը կարել Է սովորելու Central Saint Martins բրիտանական քոլեջում, խոստովանել Է, որ ցանկանում Է վերստին մոդայիկ դարձնել տղամարդու թիկնոցը, որպիսին Զորոյինն Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Vogue-ին:
Արտիստն անդամագրվել Է հագուստ կարելու մեկամսյա դասընթացին եւ ապագայում մտադիր Է դառնալ դիզայներ: Բանդերասի խոսքով՝ կա մի իր, որն արդեն դուրս Է եկել նորաձեւությունից, բայց իրեն շատ Է դուր գալիս՝ Զորոյի թիկնոցը: Դերասանն ասել Է, թե կցանկանար փորձեր անել տեքստուրաներով եւ գույներով: «Ձմռանը դուք կարող եք փաթաթվել թիկնոցով: Դա այնքան դյուրին Է»,-հավելել Է Բանդերասը, որը գլխավոր դերն Է խաղացել «Զորոյի դիմակը» ֆիլմում (1998 թվական):
Դերասանը նշել Է, թե ցանկանում Է հագուստ կարել տղամարդկանց համար: Նա ընդգծել Է, որ նույնիսկ ուսանող լինելու ընթացքում կշարունակի նկարահանվել ֆիլմերում, բայց, կինոյից զատ, ինքը բազմաթիվ այլ հետաքրքրություններ ունի:
Central Saint Martins քոլեջը Լոնդոնի արվեստների համալսարանի բաղկացուցիչ մասն Է: Բակալավրիատից եւ մագիստրատուրայից բացի, ուսումնական հաստատությունում նախատեսված են կրթության նախադիպլոմային եւ հետդիպլոմային ձեւեր, ինչպես նաեւ կարճ ծրագրեր եւ ամառային դասընթացներ:
Սովորողները կարող են ընտրել այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են դերասանական վարպետությունը, դիզայնը, նորաձեւությունը, գրաֆիկան եւ գեղանկարչությունը: Քոլեջը առաջատարներից մեկն Է համարվում ֆեշն-կրթության ոլորում: Նրա դիզայնի ֆակուլտետում տարբեր ժամանակներում սովորել են մոդելագործներ Ջոն Գալիանոն, Ստելլա Մաքարթնին, Ալեքսանդր Մաքքուինը, Զաք Պոզենը եւ Ռիկարդո Տիշին:
Լուսանկարը`antoniobanderasoficial / Instagram