Հայաստանում ՏՏ ոլորտը շարունակում է աճ գրանցել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած համաշխարահային բարդ տնտեսական իրավիճակին, Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը շարունակում է աճ գրանցել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանգործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։
ՏՏ ոլորտում Հայաստանի գլխավոր գործընկերներից է ԱՄՆ-ը, որն, ըստ նրա, խնդիրներ է հարուցում այդ երկիր ոլորտի հայաստանցի մասնագետների գործուղումների կազմակերպման հարցում: «Ինչ վերաբերում է այն սահմանափակումներին, որ մեր առջև դնում է Ամերիկայի Միացյալ Նահանգները մեր ՏՏ ոլորտի հայաստանցի մասնագետների ամերիկյան գործուղումների առումով, ապա դա հենց իրենց է վնասում: ԱՄՆ դեսպանը ելույթ ունեցավ այս հարցի կապակցությամբ, ներկայումս ընթանում են բանակցություններ: Մենք հույս ունենք, որ քաղաքական վայրիվերումների հետևանքով այլևս նման խնդիրներ չենք ունենա»,- նկատեց Վարդանյանը։
Հայաստանում ՏՏ ոլորտի շրջանառությունը 2014 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է 25.2 տոկոսով: