Life

Instagram-ը թույլ Է տվել հրապարակել 30 վայրկյան տեւողությամբ գովազդային տեսագրություններ

1 րոպեի ընթերցում

 Instagram-ը թույլ Է տվել հրապարակել 30 վայրկյան տեւողությամբ գովազդային տեսագրություններ

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Instagram-ը թույլ Է տվել հրապարակել 30 վայրկյան տեւողությամբ գովազդային տեսագրություններ, ինչը երկու անգամ գերազանցում Է այժմ գոյություն ունեցող լիմիտը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Verge հրատարակությունը:

Իր գովազդային պլատֆորմի փոփոխությունների շրջանակներում հավելվածը նաեւ թույլատրել Է գովազդ հրապարակել աղբյուրների ավելի մեծ ցուցակից: Գովազդում նաեւ թույլ կտան օգտագործել ոչ միայն քառակուսի տեսագրություններ ու ֆոտոներ. Instagram-ն այդ երբեմնի հանգուցային սահմանափակումից հրաժարվել Է վերջերս:

Նշվում Է, որ սոցցանցը նաեւ գովազդային տեղեր գնելու հնարավորություն Է ընձեռել փոքր բիզնեսի ներկայացուցիչներին եւ ընդլայնել Է գովազդատու երկրների ցուցակը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում