Life

Լիվերպուլի սրճարաններից մեկը հաճախորդներին ճաշատեսակներ Է առաջարկել չվաճառված մթերքից

1 րոպեի ընթերցում

Լիվերպուլի սրճարաններից մեկը հաճախորդներին ճաշատեսակներ Է առաջարկել չվաճառված մթերքից

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիվերպուլում գտնվող The Real Junk Food Project սրճարանի տերերն իրենց հաճախորդներին առաջարկել են չվաճառված մթերքից պատրաստված ճաշատեսակներ: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mirror-ին, բոլոր մթերքները, որոնք հաստատությունում օգտագործվել են կերակուր պատրաստելու համար, ստացվում են նպարեղենի խանութներից, կեյտերինգային ընկերություններից եւ ոչ մեծ սուպերմարկետներից:

Սրճարանում չկան ամրագրված գներ, եւ մարդիկ կարող են կերակուրների համար վճարել այնքան, որքան հարկավոր կհամարեն:

Սրճարանի տերերը՝ Գաբի Հոլմսը եւ Նատալի Քրինը, պատմել են, թե խայտառակություն են համարում այն փաստը, որ սննդամթերքի 35 տոկոսը, ի վերջո, ուղարկվում Է աղբաման: «Անհեթեթություն Է, որ աշխարհի միլիոնավոր մարդիկ սովի են մատնված, իսկ միլիոնավոր մթերքներ հայտնվում են աղբանոցում»,-հայտարարել Է Հոլմսը:

Նշվում Է, որ Հոլմսը եւ Քրինը, որոնք ավելի վաղ մատուցողներ Էին աշխատում, ծանոթացել են սոցիալական ցանցերից մեկում, իսկ ավելի ուշ որոշել են սրճարան բացել: Այժմ նրանք շաբաթվա հինգ օրը նվիրում են հիմնական աշխատանքին, իսկ հանգստյան օրերին զբաղվում են սեփական հաստատության գործերով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում