Սպորտ

Ըմբիշ Միհրան Հարությունյանն աշխարհի առաջնության կիսաեզրափակչում է

1 րոպեի ընթերցում

Ըմբիշ Միհրան Հարությունյանն աշխարհի առաջնության կիսաեզրափակչում է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Միհրան Հարությունյանը աշխարհի առաջնության կիսաեզրափակչում է:

Քառորդ եզրափակիչում մեր ըմբիշը ջախջախեց վրացի Բոլկվաձեին: Առաջին կեսից հետո Միհրանը հաղթում էր 4-0 հաշվով: Երկրորդ կեսում մրցակիցn ավելացրեց տեմպն ու մեկ միավոր վաստակեց: Նրան թվաց, թե Միհրանը հոգնել է ու զգուշացումից հետո ընտրեց ելման դիրքը: Սակայն Միհրանը նախ հրաշալի հնարքով վաստակեց 4 միավոր, ապա գլորեց ու հաղթեց միավորների բացահայտ առավելությամբ: 10- 1 և Միհրան Հարությունյանը կիսաեզրափակիչում է:

Աշխարհի առաջնությունն անցկացվում է ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում: նախաօլիմպիական այս տարում աշխարհի այս առաջնություն վարկանիշային է և այստեղ կխաղարկվեն 16 օլիմպիական ուղեգրեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում