Life

Դեւիդ Բեքհեմը մռայլ ասպետի դերն Է խաղալու Գայ Ռիչիի նոր ֆիլմում

2 րոպեի ընթերցում

Դեւիդ Բեքհեմը մռայլ ասպետի դերն Է խաղալու Գայ Ռիչիի նոր ֆիլմում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմը հավաստել Է, որ Էպիզոդիկ դերում նկարահանվել Է Գայ Ռիչիի «Կլոր սեղանի ասպետները. Արթուր թագավոր» նոր ֆիլմում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Guardian-ին:

Ինչպես գրում Է հրատարակությունը, Բեքհեմը կատարել Է «մռայլ ասպետի» դերը:

«Ինձ տրվել Էր տեքստի 13 տող: Ես անչափ շատ Էի փորձեր անում նկարահանումներից առաջ, երբեմն ինձ օգնում Էր Գայ Ռիչին»,-ասել Է Բեքհեմը:

«Մանչեսթր Յունայթեդի» եւ «Ռեալ Մադրիդի» նախկին ֆուտբոլիստը նաեւ հայտնել Է, որ հասկանում Է իր հասցեին հնարավոր քննադատությունը՝ ոլորտը փոխելու պատճառով:

«Ես գիտեմ, որ բազմաթիվ մարզիկներ եւ այլ հայտնիներ իրենց փորձել են կինոյում եւ ձախողվել են: Ես նաեւ հասկանում եմ, որ սա բարդ մասնագիտություն Է, որը զարգացած հմտություններ ու կարգապահություն Է պահանջում, եւ ես չեմ պատրաստվում մեծ քայլեր անել, նախքան ավելի շատ գլուխ կհանեմ դրանից եւ կունենամ հարկավոր պրակտիկա: Բայց այն, որ ես արդեն արել եմ, ինձ շատ Է դուրս գալիս»,-հայտարարել Է Բեքհեմը the Times-ին:

«Կլոր սեղանի ասպետները. Արթուր թագավոր»-ը Գայ Ռիչիի նոր ֆիլմն Է, որ պետք Է Էկրաններ բարձրանա 2016 թվականին: Նշվում Է, որ բրիտանացի ռեժիսորը պատրաստվում Է մի քանի ֆիլմ նկարահանել այդ կառավարչի մասին, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում