Արցախ

Ստեռլիգովը չի բացառել իր վերադարձը Լեռնային Ղարաբաղ

2 րոպեի ընթերցում

Ստեռլիգովը չի բացառել իր վերադարձը Լեռնային Ղարաբաղ

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս ձեռնարկատեր Գերման Ստեռլիգովը մտադիր չԷ կապերը խզել Լեռնային Ղարաբաղի հետ եւ պլանավորում Է պարբերաբար վերադառնալ այնտեղ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այն, որ մենք վերադարձել ենք հայրենիք, չի նշանակում, որ չենք վերադառնալու Լեռնային Ղարաբաղ: Մեզ համար այն, կարելի Է ասել, այժմ հարազատ տուն Է»,-«Ինտերֆաքս»-ին հայտարարել Է Ստեռլիգովը, որն անցած շաբաթ ժամանել Է Ռուսաստան:

Նա նշել Է, որ Լեռնային Ղարաբաղում ձեռք Է բերել ոչ մեծ տնտեսություն, որի մասին կհոգան տեղի բնակիչներից իր ծանոթները:

«Մենք այժմ այնտեղ ունենք մեր փոքր տնտեսությունը, մեր ալրաղացը՝ աղացքարերով, մենք այնտեղ ալյուր ենք աղում: Բացի այդ, ես այնտեղ ունեմ գործընկեր՝ տեղացի երիտասարդ»,-ասել Է ձեռնարկատերը:

«Այնպես որ ոչինչ չի փոխվում, ես ունեմ որդիներ, որոնք կտնօրինեն տնտեսությունը, դե ես Էլ կայցելեմ այնտեղ»,-հավելել Է նա:

Անցած շաբաթվա սկզբին գործարարը հայրենիք Է վերադարձել Ղարաբաղից, որտեղ նա ընտանիքի հետ միասին մի քանի շաբաթ ապրել Է նրանց հասցեին հնչած սպառնալիքների կապակցությամբ: «Դոմոդեդովո» օդանավակայան ժամանելուց հետո Ստեռլիգովը հանդիպում Է ունեցել ՌԴ սահմանապահ ծառայության աշխատակիցների հետ, որոնք երկժամյա զրույցից հետո բաց են թողել նրան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում