Տարածաշրջանային

Ադրբեջանը սկսել է հայտնել ուժգին երկրաշարժի հասցրած վնասների մասին

4 րոպեի ընթերցում

Ադրբեջանը սկսել է հայտնել ուժգին երկրաշարժի հասցրած վնասների մասին

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը, որը խուսափում էր ստույգ տեղեկություններ հայտնել սեպտեմբերի 4-ի առավոտյան տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքների վերաբերյալ, սկսել է հայտնել ստորգետնյա ցնցումների պատճառած վնասների մասին:

Ինչպես հաղրոդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը, Ադրբեջանի Բաքու-Շամախի-Շաքի-Բելոքանի երկրաշարժային գոտում, Շաքիից 23 կմ դեպի հարավ-արեւելք 7 բալ ուժգնությամբ երկրաշարժի արդյունքում` միայն Շաքի քաղաքում 200-ից ավելի տներ են վնասվել: Շատ տներում մեծ ճաքեր են առաջացել, կան մասնակի փլուզումներ: Այս մասին գործակալությանը հայտնել է Շաքիի գործադիր իշխանության ղեկավար Զիյա Վելիեւը:

Նրա խոսքով` երկրաշարժի հետեւանքները վերացնելու համար աշխատանքային խումբ է ստեղծվել, որը շարունակում է տեղերում ուսումնասիրությունները:

«Քաղաքներում եւ գուղերում տների զննումներ են անցկացվում, որոշվում են երկրաշարժի հասցրած վնասի չափերը: Ներկա դրությամբ` հայտնի է դարձել, որ երկրաշարժի արդյունքում քաղաքներում եւ գյուղերում 200-ից ավելի տներ վնասվել են: Վթարային վիճակի են եկել որոշ դպրոցներ եւ մանկապարտեզներ», -նշել է Վելիեւը:

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են Աղդաշ քաղաքում ցնցումների ժամանակ երկու կնոջ երրորդ հարկից ցած նետվելու պատճառով գանգուղեղի ցնցումով եւ բազմաթիվ կոտրվածքներով հիվանդանոց տեղափոխվելու մասին. նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Երկրաշարժի արդյունքում Աղդաշում բազմաթիվ տներ վնասվել են:

Kanal S հեռուստաալիքը հայտնել է, որ Շաքիում երկրակեղեւի ցնցումներից վնասվել է հին քաղաքի պատմական պարիսպը:

Շրջանի Բոլլուդերե գյուղում մանկապարտեզն ամբողջությամբ ավերվել է, ցորենի պահեստն ամբողջությամբ շարքից դուրս է եկել: Որոշ տներ բնակության համար ոչ պիտանի են դարձել: Գյուղապետը Kanal S հեռուստաալիքին հայտնել է, որ այդ տների բնակիչներին պետք է ժամանակավորապես տեղավորեն բարեկամների տներում:

Գյոյչայի Մելիքքենդ գյուղում երկրաշարժի ժամանակ զոհվել է երկու անչափահաս երեխաների մայր 28-ամյա Ռուգիյա Իբադովան: Երկրաշարժի ժամանակ նա գտնվել է իրենց տան բակի ջրհորի մոտ: Երկրակեղեւի ցնցումներից նա սայթաքել եւ ընկել է ջրհորի մեջ: Այդ ժամանակ ջրհորում միացված է եղել էլեկտրական ջրհան պոմպը, եւ կինը զոհվել է հոսանքահարումից:

Qafqazinfo.az կայքը հայտնել է, որ Մինգեչաուրում որոշ տներ ուժգին վնասվածքներ են ստացել: Ստորգետնյա ցնցումներն Ադրբեջանում զգացվել են նաեւ Բաքվում, Գյանջայում եւ մի շարք այլ շրջաններում: Մինգեչաուրում խիստ տուժել են մի դպրոց եւ մի քանի բազմաբնակարան շենք:

Ադրբեջանի գիտութունների ակադեմիայի սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել է, որ երկրաժաշարժը տեղի է ունեցել սեպտեմբերի 4-ի առավոտյան, տեղական ժամանակով ժամը 09:49-ին` Շաքիից 29 կմ հարավ-արեւելք: Էպիկենտրոնում` 13 կմ խորության վրա, երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7 բալ: Այն Ադրբեջանի մյուս տարածքներում զգացվել է 4-6 բալ ուժգնությամբ:

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից «Արմենպրես»-ին հայտնել են, որ ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվել է ադրբեջանական Շաքի քաղաքից 23 կմ հարավ-արեւելք, ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7-8 բալ, օջախի խորությունը` 30 կմ:

Երկրաշարժը գրանցվել է նաեւ ՀՀ մի շարք շրջաններում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում` 2-5 բալ ուժգնությամբ:

Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժը 5-6 բալ ուժգնությամբ զգացվել է նաեւ Թուրքիայի Իգդիրի ու Էրզրումի նահանգներում եւ Վրաստանի Կախեթի տարածաշրջանում:

Թուրքիան հայտարարել է, որ երկրաշարժի հետ կապված պատրաստ է օգնություն ցուցաբերել Ադրբեջանին: Այդ մասին ասվում է Twitter-ում` Ադրբեջանում Թուրքիայի դեսպանության էջում:

Տեղադրություն

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Միջազգային

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

Քաղաքականություն

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

Քաղաքականություն

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին․ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին․ԱԽ քարտուղար

Ադրբեջանում հայ ռազմագերիների խոշտանգումները միջազգային հանրության կողմից պետք է արժանանան պատշաճ գնահատականի. ՀՀ ՄԻՊ

Իրավունք

Ադրբեջանում հայ ռազմագերիների խոշտանգումները միջազգային հանրության կողմից պետք է արժանանան պատշաճ գնահատականի. ՀՀ ՄԻՊ

Բայրամովն ու Խովաևը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի ներկա վիճակը

Ադրբեջան

Բայրամովն ու Խովաևը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի ներկա վիճակը

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ընտրել իր անվտանգության և պաշտպանության գործընկերներին. ԵՄ խոսնակ

Քաղաքականություն

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ընտրել իր անվտանգության և պաշտպանության գործընկերներին. ԵՄ խոսնակ

ԱՄՆ-ը շարունակում է ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում. Մեթյու Միլլեր

Քաղաքականություն

ԱՄՆ-ը շարունակում է ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում. Մեթյու Միլլեր

Բաքվում պահվող ԼՂ նախկին բարձրաստիճան ղեկավարների շինծու մեղադրանքներով քրեական գործերը կփոխանցվեն դատարան

Իրավունք

Բաքվում պահվող ԼՂ նախկին բարձրաստիճան ղեկավարների շինծու մեղադրանքներով քրեական գործերը կփոխանցվեն դատարան

Արբանյակային պատկերները ցույց են տալիս ԼՂ-ի մշակութային ժառանգության լայնածավալ ոչնչացման աճ. Caucasus Heritage Watch

Մշակույթ

Արբանյակային պատկերները ցույց են տալիս ԼՂ-ի մշակութային ժառանգության լայնածավալ ոչնչացման աճ. Caucasus Heritage Watch

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում