Ադրբեջան

Բայրամովն ու Խովաևը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի ներկա վիճակը

1 րոպեի ընթերցում

Բայրամովն ու Խովաևը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի ներկա վիճակը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով երկրի ԱԳ նախարարությանը։

Հաղորդվում է, որ հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային հարթակների շրջանակներում իրականացվող աշխատանքները, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի ներկա վիճակը և հեռանկարները, իրավիճակը տարածաշրջանում։

Բայրամովը Խովաևին տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների մասին։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում