ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալացի նկարիչ եւ քանդակագործ Ամեդեո Մոդիլյանիի «Պառկած մերկ կինը» նկարը նոյեմբերին Նյու Յորքում առաջին անգամ վաճառքի կհանի Christie's աճուրդային տունը: Ինչպես հայտնել են նրա պաշտոնական ներկայացուցիչները, կտավը, որի վրա աշխատանքը վարպետն ավարտել Է 1918 թվականին, նախնական կարգով գնահատվում 100 միլիոն դոլար:
Նկարն ավելի վաղ ցուցադրության են դրել կերպարվեստի՝ աշխարհի խոշորագույն թանգարաններում: Վերջին տարիներին այն Շվեյցարիայում մտնում Էր մասնավոր հավաքածուի մեջ:
«Պառկած մերկ կինը» համարվում Է Մոդիլյանիի ամենահայտնի գործերից մեկը: Եթե այն, ինչպես սպասվում Է, վաճառվի 100 միլիոն կամ ավելի դոլարով, ապա կդառնա նկարչի երբեւԷ աճուրդով վաճառված կտավներից ամենաթանկը: Մինչ օրս նրա գործերը 71 միլիոն դոլարից ավելի չեն վաճառվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` AP