Life

Արու ծովաձիերը հղիանում են կանանց նման. գիտնականներ

2 րոպեի ընթերցում

Արու ծովաձիերը հղիանում են կանանց նման. գիտնականներ

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արու ծովաձիերը՝ բնության մեջ միակ տեսակը, որի ուժեղ սեռի առանձնյակները ձագերին կրում են իրենց որովայնում, դարձել են կանանց յուրօրինակ «նմանակները». նրանց ծնողական պարկն աշխատում Է գրեթե նույն կերպ, ինչ եւ թույլ սեռի ներկայացուցիչների արգանդը: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, պարզել են գիտնականները, որոնց հոդվածը հրապարակվել Է Molecular Biology and Evolution հանդեսում:

«Զարմանալի Է, բայց ծովաձիերի օրգանիզմն անում Է նույն այն բաները, ինչը եւ կանանց մարմինը: Մի կողմից՝ ծովաձիերի փոքրիկները մեծ քանակությամբ սննդարար նյութեր են ստանում դեղնուցի հետ միասին, որը պարունակվում Է մայրական ձկնկիթի հատիկների մեջ: Բայց մյուս կողմից՝ հայրական պարկն այնպես Է Էվոլյուցիայի ենթարկվել, որ այն սերնդին մատակարարում Է նուտրիենտներ, պաշտպանում Է ախտածիններից, ապահովում Է թթվածնով եւ հեռացնում Է կենսագործունեության մնացորդները»,-հայտարարել Է Կամիլա Ուիթինգթոնը՝ Սիդնեյի համալսարանից (Ավստրալիա):

Ծովաձիերը (Hippocampus) մշակել են բազմացման պարադոքսալ ռազմավարություն, որի շրջանակներում սերունդը կրում Է ոչ թե թույլ, այլ ուժեղ սեռը: Բազմացման ժամանակ Էգը ձկնկիթները դնում Է արուի կրծքի վրա գտնվող հատուկ պարկի մեջ, որտեղ սաղմերն աճում են դրան հաջորդող 24 օրվա ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը`Aquatic Photographics

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում