ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայում մի քանի տարի առաջ հոտից հետ մնացած ոչխարը 40 կիլոգրամ մերինոսային բուրդ Է տվել, ինչը ոչխարաբուծության բնագավառում բրդի ստացման աշխարհի խոշորագույն ռեկորդն Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press գործակալությանը:
Քրիս մականունով վիթխարի ոչխարին գտել են Կանբերայի արվարձանի գյուղական վայրում եւ տեղավորել կենդանիների պաշտպանության RSPCA տեղական կազմակերպության ապաստանում: Ոչխարն այնքան Է բրդակալել, որ հազիվ Էր կարողանում շարժվել, նրա կողերից 47 սանտիմետր հաստությամբ բուրդ Էր կախվել, եւ այդ պատճառով նրա կյանքին վտանգ Էր սպառնում: «Նա մոտավորապես հինգ-վեց տարեկան Է: Չեմ կարծում, թե նրան երբեւԷ խուզել են»,- ասել Է ոչխարների խուզման պրոֆեսիոնալ Յան Էլքինսը, որին հրավիրել Էին RSPCA:
Կենդանու քաշը գերազանցող բուրդը խուզելու համար ստիպված ոչխարին անզգայացնող պատրաստուկ են ներարկել: Ավելորդ բրդի հեռացման գործողությունը տեւել Է 45 րոպե: Համեմատության համար նշենք, որ ֆերմայում ամեն տարի սովորական ոչխարին խուզում են ընդամենը երեք րոպեում:
Կենդանիների պաշտպանության կազմակերպության ղեկավարը Կանբերայում հայտարարել Է, որ հույս ունի իրադարձությունը գրանցել Գինեսի ռեկորդների գրքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Լուսանկարը` AP