ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լաս Վեգասում կանգնեցրել են «Միզող տղան» բելգիական քանդակի կրկնօրինակը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ The Washington Times-ին: Արձանը կրկնակի մեծ Է բնօրինակից, դրա քաշը կազմում Է շուրջ 200 կիլոգրամ: Արձանը տեղադրվել Է The D հյուրանոցի եւ խաղատան մոտ:
Արձանի տեղադրման պամանագիրը կնքվել Է 100 տարով՝ երկարացման հնարավորությամբ: Դա ամենաերկարաժամկետ գործող համաձայնագիրն Է Լաս Վեգասի զվարճանքների ինդուստրիայում, պատմել Է հյուրանոցի ղեկավարության ներկայացուցիչը:
Դա հայտնի տեսարժան ստեղծագործության առաջին նմանակը չԷ Լաս Վեգասում: Քաղաքում արդեն կանգնեցված են Էյֆելյան աշտարակի եւ Սֆինքսի փոքրացված կրկնօրինակները:
«Միզող տղան» Բրյուսելի տեսարժան գործերից մեկն Է. այն մերկ տղայի տեսքով շատրվան-արձան Է, որը միզում Է ավազանի մեջ: