Life

20-ամյա Անջելինա Ջոլիի լուսանկարները կվաճառվեն Լոնդոնում

1 րոպեի ընթերցում

20-ամյա Անջելինա Ջոլիի լուսանկարները կվաճառվեն Լոնդոնում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի Zebra One Gallery պատկերասրահը վաճառքի Է հանել Անջելինա Ջոլիի բացառիկ լուսանկարները: Դրանք արժեն 1,8 հազար ֆունտ (շուրջ 2,7 հազար դոլար), հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mail-ին:

Սեւ-սպիտակ լուսանկարներում Ջոլին 20 տարեկան Է: Դրանցից մեկում նա նստած Է՝ ծնկները որովայնին սեղմած. նրա ոտնաթաթերը կապված են սեւ ժապավենով: Երկրորդ լուսանկարում սկսնակ դերասանուհին սեւեռուն նայում Է օբյեկտիվին:

Ֆոտոսեսիան բրիտանուհի Քեյթ Գառներն անցկացրել Է 1995 թվականին: Լուսանկարիչը նաեւ աշխատել Է դերասանուհիներ Բրիթնի Մերֆիի, Ջեսիկա Ալբայի եւ Ռոուզ Մաքհոունի հետ:

2014 թվականին Getty, AllOverPress եւ Splash միջազգային ֆոտոբանկերը ցանցում զետեղել են պատանի Ջոլիի ավելի վաղ չհրապարակված լուսանկարները: Դրանք եղել են «Հաքերները» կինոֆիլմի պրոմոարշավի բաղկացուցիչ մասը, որում նա 1995 թվականին խաղացել Է կնոջ գլխավոր դերը: Անջելինա Ջոլին ամերիկացի դերասանուհի Է եւ ֆոտոմոդել, ինչպես նաեւ ռեժիսոր եւ սցենարիստ, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում