ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի խոշորագույն տեսահոսթինգը՝ YouTube-ը, պատրաստվում Է մինչեւ 2015 թվականի վերջը ներդնել վճարովի բաժանորդագրություն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Verge ինտերնետ-հրատարակությանը:
Ծառայությունն առաջին հերթին նախատեսված կլինի կոնտենտի թոփային ստեղծողների համար, որոնք կարող են իրենց հոլովակները հասանելի դարձնել միայն այն օգտատերերի համար, ովքեր վճարովի բաժանորդագրություն են ձեւակերպել: Բացի այդ, կոնտենտի այդ օգտատերերը կկարողանան տոկոս ստանալ այն միջոցներից, որոնք YouTube-ը կստանա բաժանորդներից: Այսպիսով, հեղինակները վաստակելու են ոչ թե գովազդի, այլ ուղղակիորեն դիտողի հաշվին, գրում Է հրատարակությունը:
Վճարող օգտատերերը կկարողանան ոչ միայն տեսագրություններ դիտել առանց գովազդի, այլեւ տեսահոլովակներ դիտել առանց ինտերնետ-միացման, ինչպես նաեւ կօգտվեն այն կոնտենտից, որը փակ կլինի վճարովի բաժանորդագրություն չունեցող օգտատերերի համար, ասված Է հոդվածում:
Ավելի վաղ YouTube-ը գործարկել Էր Music Key վճարովի երաժշտական ծառայության բետա-տարբերակը, հիշեցնում Է The Verge-ն:
Այժմ YouTube-ի օգտատերերի թիվը գերազանցում Է մեկ միլիարդը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: