ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Google որոնողական համակարգը փոփոխություններ Է մտցրել իր լոգոտիպի մեջ: Նոր տարբերակը տարբերվում Է շրիֆտով եւ գույների գամմայով: Բացի դրանից, ընկերությունը նոր լոգոտիպ Է ներկայացրել շարժական հավելվածների համար: Այն իրենից ներկայացնում Է G բազմերանգ տառը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ընկերությունը նշում Է, որ նոր դիզայնը հարմարեցված Է բոլոր հավելվածներին, ինչպես նաեւ ներանցման տարբեր եղանակներին՝ տպագրությանը, սեղմմանը եւ ձայնային հրահանգներին:
Google որոնողական համակարգն ստեղծվել Է 1998 թվականին: Այս պահին այն ամենաճանաչված որոնիչն Է՝ զբաղեցնելով շուկայի երկու երրորդը: Այժմյան լոգոտիպը Google-ի համար դարձել Է թվով արդեն հինգերորդը: