Սպորտ

Այս տարվա համար նախատեսված նվազագույն աշխատանքը կատարված է. Լևոն Արոնյան

1 րոպեի ընթերցում

Այս տարվա համար նախատեսված նվազագույն աշխատանքը կատարված է. Լևոն Արոնյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ և հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի համար հաղթանակը Սենթ-Լուիսի մրցաշարում կարևոր էր:

«Այս տարվա համար սա իմ լավագույն նվաճումն էր: Սովորաբար, տարին գոնե եկ անգամ ես հաղթում եմ ինչ-որ միջազգային մրցաշարում: Վերջին անգամ հաղթել էի 2014 թվականի Վեյկ ան Զեե-ի մրցաշարում: Այնպես որ, այս տարվա համար նախատեսված նվազագույն աշխատանքը կատարված է: Այսքան անհաջող մրցելույթներից հետո ինձ պետք էր ինքս ինձ ապացուցել, որ ինչ-որ բանi ունակ եմ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նմամ կարծիք է հայտնել Արոնյանը:

Հայկական շախմատի առաջատար, Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը հաղթեց ԱՄՆ-ի Սենթ-Լուիս քաղաքում անցկացվող ուժեղագույն մրցաշարում: «Սինքֆիլդի գավաթ»-ի խաղարկության վերջին տուրում Արոնյանի մրցակիցը Վեսելին Տոպալովն էր: Հայ գրոսմայստերը խաղում էր սև խաղաքարերով և պարտիան ավարտեց ոչ-ոքի արդյունքով: 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր` Արոնյանը դարձավ այս մրցաշարի հաղթողը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում