Արցախ

Արցախը դարձել է տարածաշրջանի կարեւորագույն մշակութային կենտրոններից մեկը. Բակո Սահակյան

1 րոպեի ընթերցում

Արցախը դարձել է տարածաշրջանի կարեւորագույն մշակութային կենտրոններից մեկը. Բակո Սահակյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ներկա է գտնվել Ջուզեպե Վերդիի «Ռեքվիեմ» օպերայի բեմադրությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ հանրաճանաչ աստղերի մասնակցությամբ օպերային բեմադրությունները Արցախում դարձել են բարի ավանդույթ եւ արդեն իսկ վկայում են, որ Արցախը դարձել է տարածաշրջանի կարեւորագույն մշակութային կենտրոններից մեկը:

Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, Արցախի եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, ներկայացուցիչներ Սփյուռքից եւ հյուրեր արտերկրից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում