Արցախ

Հայկական կողմից ադրբեջանական հարսանիքը գնդակոծելու լուրն իրականությանը չի համապատասխանում. ԼՂՀ ՊՆ

1 րոպեի ընթերցում

Հայկական կողմից ադրբեջանական հարսանիքը գնդակոծելու լուրն իրականությանը չի համապատասխանում. ԼՂՀ ՊՆ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Տերտերի շրջանի Գափանլը գյուղում անցկացված հարսանիքի ուղղությամբ հայկական կողմից գնդակոծման լուրը, որը տարածել են ադրբեջանական ԶԼՄ-ները, իրականությանը չի համապատասխանում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին հայտնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:

«Ադրբեջանական տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Արցախի Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ոչ միայն խաղաղ բնավակավայրերի ուղղությամբ կրակ չեն բացում, այլև, եթե անհրաժեշտություն չի առաջանում, կրակ չեն բացում նաև հակառակորդի առաջապահ ստորաբաժանումների ուղղությամբ»,- նշեց Հասրաթյանը:

Ադրբեջանական ԶԼՄ-ները լուր էին տարածել, իբր հայկական կողմը գնդագոծել է Գափանլը գյուղում անցկացված հարսանիքի ուղղությամբ, ինչի հետևաքնով վիրավորվել է երեք մարդ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում