Արցախ

Եվրոպական կազմակերպությունների հետ հարաբերությունների զարգացումը հանդիսանում է Արցախի առաջնայնությունների մեկը. Բակո Սահակյան

1 րոպեի ընթերցում

Եվրոպական կազմակերպությունների հետ հարաբերությունների զարգացումը հանդիսանում է Արցախի առաջնայնությունների մեկը. Բակո Սահակյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 1-ին ընդունել է Եվրոպայի ազատ դաշինքի նախագահ Ֆրանսուա Ալֆոնսիին, Եվրախորհրդարանի պատգամավոր Ջորդի Սեբաստիային եւ նրանց ուղեկցող անձանց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Եվրոպա-Արցախ հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր:

Նախագահ Սահակյանը նշել է, որ եվրոպական երկրների եւ կազմակերպությունների հետ հարաբերությունների զարգացումը հանդիսանում է Արցախի արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից մեկը՝ հավելելով, որ դրա համար կան անհրաժեշտ նախապայմանններ:

Հանդիպման ընթացքում Նախագահ Սահակյանը եվրոպական ատյաններում Արցախի Հանրապետության շահերն ու իրավունքները հետեւողականորեն ներկայացնելու համար «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոային հանձնել է «Երախտագիտություն» մեդալ:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում