Life

Samsung-ը ներկայացրել Է «խելացի» ժամացույցների Gear S2 նոր մոդելը

2 րոպեի ընթերցում

Samsung-ը ներկայացրել Է «խելացի» ժամացույցների Gear S2 նոր մոդելը

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Samsung Electronics-ը ներկայացրել Է «խելացի» ժամացույցների նոր մոդելը՝ Gear S2-ը՝ հույս ունենալով բարելավել իր դիրքերն այդ շուկայում, որտեղ ընկերությունը դեռ տանուլ Է տալիս ամերիկյան Apple-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Samsung Gear S2-ներն ունեն կլոր ձեւ եւ ունիվերսալ դիզայն՝ ինտուիտիվ ավանդական օգտատիրական ինտերֆեյսով եւ առաջավոր բնութագրերով, որոնք օգտատիրոջը թույլ կտան բարելավել, անհատականացնել եւ ավելի ուրախալի դարձնել շարժական սարքի օգտագործման փորձը», նշվում Է Samsung-ի հաղորդագրության մեջ:

«Samsung-ի «խելացի» ժամացույցները ներկայացվել են երկու տարբերակով՝ սպորտային եւ դասական, եւ աշխատում են Tizen-ի գործառնական համակարգով:

«Samsung-ը դեռ շարժական հավելվածներ չի ներկայացրել Gear S2-ի համար, սակայն հայտնել Է, որ smartwatch նոր մոդելը հնարավոր կլինի օգտագործել շարժական վճարումների, ինչպես նաեւ տնային Էլեկտրոնային սարքերի հեռահսկողության համար: Բացի օրացույցի եւ Էլեկտրոնային փոստի ստուգման գործառույթներից, «խելացի» ժամացույցն օգտատիրոջը թույլ կտա տեքստային հաղորդագրություններ ուղարկել:

Samsung-ում նշում են, որ Gear S2-ի մարտկոցը կկարողանա լիցքավորումը պահել երկու-երեք օր. դա ավելին Է, քան Apple Watch-ինը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում