Life

Աճուրդի Է հանվել Եղիսաբեթ Երկրորդի հարսանիքին մատուցված տորթի կտորը

2 րոպեի ընթերցում

Աճուրդի Է հանվել Եղիսաբեթ Երկրորդի հարսանիքին մատուցված տորթի կտորը

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հարսանիքին մատուցված տորթի մի կտոր վաճառվելու Է աճուրդով: Այն դեռեւս կարելի Է ուտել, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mail-ին:

Աճուրդի Է հանվել մրգային տորթի երկու հազար կտորներից մեկը, որոնք հյուրերին բաժանել են 1947 թվականին կայացած արարողության ժամանակ: Այն պահպանվել Է օրիգինալ ստվարաթղթե փաթեթում՝ E.P. Buckingham Palace 20th November 1947 մակագրությամբ (Եղիսաբեթ. Ֆիլիպ. Բուքինգհեմյան պալատ, 20 նոյեմբերի 1947 թվական): Նախնական գինը 500 ֆունտ Է (գրեթե 770 դոլար):

«Տորթը հիանալի Է պահպանվել, չնայած այն բանին, որ այն արդեն 68 տարեկան Է»,-պատմել Է Gorringes աճուրդի տան ներկայացուցիչ Ֆիլիպ Թեյլորը: Նա պարզաբանել Է, որ դա տեղի Է ունեցել այն պատճառով, որ տորթը ներծծված Է եղել ալկոհոլով:

Տորթի կտորն աճուրդի Է հանել մասնավոր մի հավաքորդ, որի անունը հրատարակությունը չի նշում: Աճուրդը տեղի կունենա Լյուիսում (Արեւելյան Սուսեքսի կոմսություն) եւ նվիրված կլինի Եղիսաբեթ Երկրորդի գահակալության հերթական տարելիցին:

Արքայադուստր Եղիսաբեթի եւ արքայազն Ֆիլիպ Մաունթբեթենի հարսանիքը կայացել Է 1947 թվականին. մեկ տարի հետո զույգը որդի Է ունեցել՝ արքայազն Չառլզին, իսկ 1950 թվականին ծնվել Է արքայադուստր Աննան: Եղիսաբեթ թագուհին գահ Է բարձրացել իր հոր՝ Գեորգի Վեցերորդ թագավորի վախճանից հետո՝ 1952 թվականին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում