Իսմայիլ Հանիա. ՀԱՄԱՍ-ը երբեք չի ճանաչի Իսրայելի ինքնիշխանությունը
1 րոպեի ընթերցում
ԹԵԼ ԱՎԻՎ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինյան ինքնավարության վարչապետ Իսմայիլ Հանիան լիբանանյան «Հըզբոլլահե խմբավորման կողմից վերահսկվող «Ալ Մանարե հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը երբեք չի ճանաչի Իսրայելի ինքնիշխանությունը: «ՀԱՄԱՍ-ը երբեք չի ճանաչի բռնազավթման օրինականությունը եւ երբեք ճկունություն չի ցուցաբերի այդ հարցումե,- ասել է նա: Ինչպես այսօր հաղորդել է իսրայելական ռադիոն, Հանիան նաեւ նշել է, որ իր շարժումը չի համաձայնի Արեւմուտքի պահանջներին, որոնք որպես նախապայման են առաջադրվել ինքնավարությանը ցույց տրվող ýինանսական օգնությունը վերսկսելու համար: Խոսքը նախեւառաջ հրեական պետության գոյության իրավունքի ճանաչման եւ պաղեստինա- իսրայելական նախկին պայմանավորվածությունների մասին է, քանի որ իսլամիստները պատրաստ են տեւական հրադադար հաստատել 1967 թվականի սահմանների վերականգնման դեպքում (մինչեւ վեցօրյա պատերազմի սկսվելը):