4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: UWC Dilijan College-ընորուսումնականտարումդռներն է բացելևս94ուսանողի առջև,ովքերսկսում են ուսումնառությունըՄիջազգային բակալավրիատի(IB Diploma) երկամյա ծրագրով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժնից,2015-2016 ուսումնական տարում քոլեջը կունենա արդեն երկու հոսք՝ ապահովելով զարգացման առաջին փուլի համար նախատեսված կրթական ծրագրի ամբողջականությունը:Նոր ուսումնական տարում քոլեջումընդհանուր առմամբ կսովորի190 ուսանող՝ աշխարհի 64 երկրից, նրանցից 21-ըՀայաստանից ու Արցախից են, որոնցից11-ն ընդունվել են այս տարի: Համալրվելէնաեւդասախոսականկազմը.հրավիրվելեն17 մասնագետներ՝ նորառարկաներիդասավանդմանհամար:
«Մեր քոլեջի հիմնադիրներին UWCշարժման եւ Միջազգայինբակալավրիատի հետ միավորում է այն ընդհանուր համոզմունքը, որ բարձրորակ կրթությանմեջ այսօր ներդրում կատարելով՝ ապագայում խաղաղության,արդարությանեւ բարեկեցության հասնելու հույս ենք տածում:Այդ իսկ պատճառով ջանքներ, ժամանակու միջոցներ ենքներդնում ինչպես դասարանական, այնպես էլ արտադասարանական ուսուցման մեջ, եւ ակնկալում ենք, որ UWC Dilijan College-ում ձեռք բերված փորձը կվերափոխի բոլորիս ու կոգեշնչի կյանքը նվիրել հանրությանը, սեփական երկրին եւ ողջ աշխարհին ծառայելու գործին»,-ողջունելով ուսանողներին ուդասախոսական կազմին` նշել է քոլեջի տնօրեն Ջոն Փադըֆութը:
UWC Dilijan College -ի հիմնադիրների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը նշել է, որ կրթությունն ու դպրոցըմիայն շենքը չեն. «Գլխավորը ուսուցիչներն ու ուսանողներն են, ովքեր գալիս են այստեղ: Քոլեջի տնօրեն Ջոն Փադըֆութին հաջողվել է դասախոսների հետաքրքիր թիմ հավաքել,եւ UWC-ի ընդունելության բացառիկ համակարգի շնորհիվ մեզ մոտ ուսանելու են գալիստաղանդավոր, վառ, յուրահատուկ երեխաներ: Ձեզ սպասվում է շատ հետաքրքիր, թեեւ ոչ հեշտ աշխատանք. ստանալ ոչ միայն ակադեմիական գիտելիքներ, այլեւ բազմամշակութային միջավայրում ապրելու փորձ ձեռք բերել, որը, անշուշտ, կվերափոխի ձեր անհատականությունը: Ուրախ եմ, որ այդ աշխատանքը տարվում է ոչ միայն քոլեջում, այլեւ նրա սահմաններից դուրս, քանի որUWC Dilijan College -ը Դիլիջան քաղաքի անբաժանելի մասն է: Քաղաքի կյանքում արդեն տեսանելի են փոփոխությունները, որոնք տեղի են ունենում ուսանողների եւ տեղի երիտասարդների համագործակցության շնորհիվ եւ, հուսով եմ, այդ արդյունքները կայուն ու երկարատեւ կլինեն»:
Այս տարի ամբողջությամբ ավարտվելեն շինարարական եւ ներքին հարդարման աշխատանքերը առաջին հերթի ուսումնականեւ բնակելի մասնաշենքերում եւ ստեղծված են միջազգային մակարդակի կրթական հաստատությանը բնորոշ բոլոր պայմանները:
2015թվականին UWC Dilijan College-ի շենքը միջազգային մի շարքհեղինակավոր մրցանակների է արժանացել՝ դառնալով «International Property Awards -2015» մրցույթի դափնեկիր՝ «Public Services Development» անվանակարգում(եվրոպական տարածաշրջանում) և IGRA «Green Roof Leadership Awards-2015»-ի դափնեկիր` «Trendsetting Architecture»անվանակարգում: Այն դարձել է նաեւ ԱՊՀ տարածքում միակ կրթական հաստատությունը, որն արժանացել է BREEAM-ի հավաստագրի` էկոլոգիական շինարարության համար: «Քոլեջի նոր շենքերն ու հնարավորություններն իսկապես հրաշալի են: Մեր այցելուներից շատեր են նշում, որ կցանկանային երիտասարդ լինել եւ սովորել այստեղ: Քոլեջը տեղակայված է չքնաղ բնություն ունեցող եւ հյուրընկալ երկրում ու ոչնչով չի զիջում աշխարհի լավագույն նմանատիպ կրթական հաստատություններին: Համոզված եմ, որ մեր ուսանողները ոչ միայն հրաշալի փորձ ձեռք կբերեն, այլեւ բավականություն կստանան ուսումնառությունից ու այստեղ բնակվելուց»,-նշել էՋոն Փադըֆութը: