Միջազգային

Նավթի Brent տեսակի գինն աճել է 5 տոկոսով

1 րոպեի ընթերցում

Նավթի Brent տեսակի գինն աճել է 5 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նավթի Brent տեսակի գինը Լոնդոնի ICE բորսայում օգոստոսի 31-ին աճել է 5,31 տոկոսով`մեկ բարելը կազմելով 52,71 դոլար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով TASS-ը, այդ ֆոնին դոլարի կուրսը նվազել է 64,98 ռուբլու` օրվա ընթացքում արձանագրված առավելագույն 67,43 ռուբլուց:

Եվրոյի փոխարժեքը 75,7 ռուբլուց նվազել է 72,74-ի:

Օգոստոսի 31-ի առավոտյան Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը նվազել էր 49 դոլարի, չնայած օգոստոսի 28-ին տեղի ունեցած սակարկությունների ընթացքում այն հասել էր 51 դոլարի:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում