ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի Toyobo ընկերությունը մշակել Է հատուկ գործվածք, որը կարող Է չափել մարդու երակազարկը, ինչպես նաեւ վերցնել այլ ֆիզիոլոգիական ցուցանիշներ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 31-ին այս մասին հաղորդել են տեղական զանգվածային լրատվամիջոցները:
Գործվածքն ինքը, որն ստացել Է «Կոկոմի» անվանումը, արտաքինից եւ շոշափելով նման Է ձայնագրության ժապավենի: Այն զետեղվում Է մարզաշապիկի հակառակ կողմում կամ այլ ներքնաշորերի վրա եւ մաշկից ընդունում Է նույնիսկ ամենաթույլ իմպուլսները: Ոչ մեծ հաղորդիչը, որը նույնպես զետեղվում Է հագուստի վրա, տեղեկատվությունը հաղորդում Է սմարթֆոնին կամ այլ սարքի:
Ինչպես հայտարարում են ընկերությունում, այս նորաստեղծական գործվածքի միջոցով կարելի Է տվյալներ վերցնել ոչ միայն սրտի երակազարկի, այլեւ շնչառության հաճախության, ինչպես նաեւ քրտնարտադրության մակարդակի մասին: Այս գյուտն առայժմ հանված չԷ զանգվածային շուկա, եւ այն իր գնորդին կգտնի սոսկ 2017 թվականին: Ընկերությունում կարծում են, որ վաճառքների ծավալը կարող Է հասնել տարեկան 200 միլիոն իենի (1,6 միլիոն դոլարի), հաղորդել Է ՏԱՍՍ-ը: