Instagram-ի տայվանցի օգտատերերի շրջանում տարածվում Է պլաստիկե տոպրակներով սելֆին
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Instagram-ի՝ Տայվանի սեգմենտում ժողովրդականություն են ձեռք բերում այն լուսանկարները, որոնցում օգտատերերն զգեստավորվում են գերշուկաների պլաստիկե տոպրակներով: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Insight-ին, այդ լուսանկարներում պարտադիր պետք Է ներկա լինի առեւտրանիշի անվանումը:
Նշվում Է, որ սկզբնապես տոպրակներով սելֆիները հրապարակում Էին բացառապես աղջիկները, սակայն ավելի ուշ նման լուսանկարներ են սկսել անել նաեւ տղամարդիկ: Սովորաբար տոպրակը հագնում են մերկ մարմնի վրա: