«Բորուսիա»-ն ցանկություն է հայտնել Ադրբեջան մեկնել ամբողջական կազմով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական «Գաբալա» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն Զաուր Ազիզովը հայտարարել է, որ Եվրոպայի լիգայի խմբային փուլի վիճակահանությունից հետո իրենք գերմանական «Բորուսիա Դորտմունդ»-ի ղեկավարությանը տեղյակ են պահել, որ թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է խնդիրներ ունենալ Ադրբեջան ժամանելու դեպքում: Գերմանական ակումբն իր հերթին ցանկություն է հայտնել Ադրբեջան մեկնել ամբողջական կազմով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Azerisport-ի հետ զրույցում Ազիզովը նշել է, որ տվյալ դեպքում ակումբի դիրքորոշումն այնքան էլ կարևոր չէ:

«Ադրբեջանի Հանրապետությունն ունի իր օրենքները, որոնց պետք է հետևեն բոլորը: Պետական մարմինները կլուծեն այս հարցը: Ինչպես նրանք կորոշեն, այնպես էլ մենք կանենք: Վիճակահանությունից հետո մենք դորտմունդյան ակումբին տեղյակ ենք պահել մեր երկրի օրենքների մասին: Նրանք մեզ ասել են, որ այդ հարցն ակումբի ներսում կքննարկեն, սակայն, իհարկե, ցանկություն են հայտնել Ադրբեջան ժամանել ամբողջական կազմով»,- ասել է նա:

Եվրոպայի լիգայի վիճակահանությունից հետո, երբ պարզ դարձավ, որ Դորտմունդի «Բորուսիա»-ը մրցելու է ադրբեջանական «Գաբալա»-ի հետ, ադրբեջանական լրատվամիջոցները սկսեցին լուրեր տարածել այն մասին, որ գերմանական ակումբի հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը Ադրբեջանի օրենսդրությամբ չի կարող ստանալ մուտքի վիզա, քանի որ այցելել է Լեռնային Ղարաբաղ, իսկ Բաքու այցելելու դեպքում, կարող է ձերբակալվել այդ երկրի քրեական օրենսդրության 318.2 հոդվածով:

«Բորուսիա»-ն հույս ունի, որ թիմի առաջատարներից մեկը խնդիրներ չի ունենա Ադրբեջանում Եվրոպայի լիգայի հանդիպմանը մասնակցելու հարցում: Այդ մասին հայտնել է դորտմունդյան ակումբի մամուլի քարտուղարը՝ նշելով, որ Մխիթարյանը շատ կարեւոր է թիմի համար: Թեմային անդրադարձել է նաև ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջիանի Ինֆանտինոն, ով հույս է հայտնել, որ բոլոր ֆուտբոլիստները կկարողանան մասնակցել մրցաշարին` անկախ քաղաքականությունց: Նա ընդծել է, որ ՈՒԵՖԱ-ն կանի հնարավորը, որպեսզի հայ ֆուտբոլիստը կարողանա մասնակցել «Գաբալա»-ի հետ արտագնա հանդիպմանը:

Հայերեն English Русский

Հայաստանն ու Գերմանիան COP17-ի շրջանակում ստորագրել են բնապահպանական համագործակցության հռչակագիր

Օլեշկիում սկսվել է «լռության ռեժիմը»՝ տեղի բնակիչների տարհանման համար

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում մասնակցել է Մարդու իրավունքների և կենսաբազմազանության օրվա փակման միջոցառմանը

COP17-ի և «Հատիկ» նախագծի շրջանակում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում տեղի ունեցավ խոհարարական համտես

Կասեցվել է «Ավշար պրոդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը

ԱԺ նիստ - 27/10/26

Իսրայելում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործով վերջին մեկ տարում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների մասին

Գործելով հանուն բնության և շրջակա միջավայրի պահպանման. COP17-ը միավորում է ամբողջ աշխարհը