Life

Հարավկորեացի դիզայները քթով եւ շրթունքներով կափարիչ Է ստեղծել բաժակների համար

1 րոպեի ընթերցում

Հարավկորեացի դիզայները քթով եւ շրթունքներով կափարիչ Է ստեղծել բաժակների համար

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավկորեացի դիզայներ Չան Վու Սոկն առաջարկել Է փոխել այն բաժակների կափարիչը, որոնք սովորաբար օգտագործում են դուրս տարվող սուրճի սիրահարները: Նրա գյուտը կրկնում Է մարդու քթի եւ շրթունքների ձեւը, ինչն այդ բաժակին հպվելը համբույրի տպավորություն Է թողնում, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mail -ին:

Դիզայների խոսքով՝ եթե գավաթով սուրճը մարդիկ կարող են ըմպել ամեն առավոտ, ապա համբուրվելն այնքան Էլ դյուրին չԷ, նշել Է Mashable-ը: «Ես սիրում եմ թե՛ սուրճը, թե՛ համբույրները: Սուճ խմում եմ ամեն օր, իսկ համբուրվում եմ ոչ այնքան հաճախ»,- ասել Է նա: Իր գյուտը նա անվանել Է «Դուրս տարվող համբույր» (Kiss Out):

Չանը ճշտել Է, որ դուրս տարվող սուրճը քաղաքային մշակույթի եւ նորաձեւության խորհրդանիշ Է: Դիզայները կարծում Է, որ կափարիչի վրա շրթունքներն ու քիթը զվարճալի տեսք ունեն: Առայժմ կորեուհու գյուտը ներկայացված Է ընդամենը մի քանի օրինակով, բայց ապագայում նա հույս ունի պայմանագիր կնքել որեւիցե ընկերության հետ եւ կազմակերպել դրանց սերիական թողարում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում