ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուբայում հայտնվել են «խելացի արմավենիներ», որոնց միջոցով կարելի Է անվճար միանալ անհաղորդալար ցանցին, լիցքավորել սմարթֆոնը եւ ստանալ տեղեկատվություն: Գյուտը, որն արտաքինից իսկական արմավենի Է հիշեցնում, աշխատում Է բացառապես արեգակնային Էներգիայով: Արմավենու ինը «տերեւները» պարունակում են ֆոտոԷլեմենտներ, եւ «ծառն» օրական 7,2 կիլովատ Էներգիա Է արտադրում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Այս պահին քաղաքում արդեն տեղակայված են երկու այդպիսի արմավենիներ. Burj Al Arab աշխարհահռչակ «առագաստ»-հյուրանոցի մերձակա «լողափին» եւ Zabeel Park զբոսայգում:
Դուբայում գտնվող D Idea մշակող ընկերության ներկայացուցիչների տեղեկատվությամբ՝ ապագայում «խելացի արմավենիներն» Էլ ավելի շատ ծառայություններ կմատուցեն բնակիչներին:
«Հետագայում դրանցում կհայտնվի բանկոմատ եւ հաշիվներն ու ծառայություններ վճարելու հնարավորություն»,- ասում Է ընկերության ղեկավար Վիկտոր Նելիպան:
Պլանավորվում Է 12 ամսում 103 «արմավենիներ» տեղակայել ամբողջ քաղաքում: Նախագիծը մասնակիորեն ֆինանսավորվում Է Դուբայի քաղաքապետարանի կողմից: Դրա արժեքի մասին չի նշվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: