Life

Ճապոնացի գիտնականը «նեոնային» լապշա Է ստեղծել

1 րոպեի ընթերցում

Ճապոնացի գիտնականը «նեոնային» լապշա Է ստեղծել

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնացի գիտնականը, որն իրեն Կուրարե Է կոչում, ֆլուորեսցենտային գույներով Է ներկել ամենահանրաճանաչ կերակրատեսակներից մեկը՝ ուդոն լապշան, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Metro-ին:

Լուսանկարներից մեկում վառ վարդագույն լապշան լողում Է կանաչ արգանակի մեջ, իսկ վրան ընկած Է տոֆուի երկու երկնագույն կտոր: Կերակուրը պատրաստված Է եւս մի քանի գույներով՝ կապույտ եւ մանուշակագույն:

Նրա խոսքով՝ գունավոր լապշան ոչնչով չի տարբերվում սովորականից: «Դա ցորենի ճապոնական ավանդական լապշա Է»,- ճշտել Է նա: Կուրարեն հավելել Է, որ պատրաստել Է եւս մի քանի «նեոնային» մթերքներ՝ կրեմ, կարրի սոուս եւ սակե:

Նեոնային լապշան եւ մյուս մթերքները կներկայացվեն «Գիտության անհավանական փառատոնին» (Unbelievable Science Festival), որը շաբաթվա վերջին տեղի կունենա Օսակայում:

Կուրարեի անձի մասին գրեթե ոչինչ հայտնի չԷ: Մասնագետը չի հայտնում իր իսկական անունը, դեմքը թաքցնում Է դիմակով եւ սպիտակ խալաթ Է հագնում:

Լուսանկարը`@reraku

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում