Life

Բարկացկոտ փիսիկը կհավերժացվի տիկին Թյուսոյի պատկերասրահում

1 րոպեի ընթերցում

Բարկացկոտ փիսիկը կհավերժացվի տիկին Թյուսոյի պատկերասրահում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիկին Թյուսոյի պատկերասրահում կհայտնվի նոր ցուցանմուշ՝ տիկնիկ, որը կպատկերի Համացանցում հանրաճանաչ Grumpy Cat (Բարկացկոտ փիսիկ) կատվին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Business Wire-ը:

Այսպիսով, Grumpy Cat-ը կլինի առաջին կատուն, որը կհավերժացվի այդ ատրակցիոնում:

Սարքն իրենից կներկայացնի ավտոմատ տիկնիկ, որը կարող Է կատարել հինգ տարբեր շարժումներ:

Տիկնիկն այս տարի նախ կներկայացվի Սան Ֆրանցիսկոյում տիկին Թյուսոյի թանգարանում: Այնուհետեւ «հյուրախաղերի կմեկնի» ԱՄՆ-ում թանգարանի հինգ մասնաճյուղեր:

Այն կատվի իսկական անունը, որը Համացանցում հռչակ Է ձեռք բերել դնչի տխուր եւ դժգոհ արտահայտության համար, Թարդար Սոս (Tardar Sauce) Է: Facebook-ում կենդանու ակաունտն ավելի քան ութ միլիոն բաժանորդ ունի: Instagram-ում կենդանու կյանքին հետեւում են շուրջ կես միլիոն ֆոլովերներ, Twitter-ում Grumpy Cat-ը գրեթե 300 հազար երկրպագուներ ունի

Լուսանկարը`Mayer

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում