ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook խոշորագույն սոցիալական ցանցը ձեռնամուխ Է եղել նոր ծառայության՝ «ձայնային օգնականի» թեստավորմանը, որն ստացել Է M անվանումը: Հաջող թեստավորման դեպքում Facebook-ը կմրցակցի Apple-ի Siri, Android հիմքի վրա Google Now, Windows Phone հիմքի վրա Contra եւ այլ ձայնային ասիստենտների հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
M «վիրտուալ ասիստենտը» ներսարքված Է մեսենջերի՝ Facebook-ի հաղորդումների փոխանակման հավելվածի մեջ:
Ծառայությունն առայժմ Սան Ֆրանցիսկոյում թեստային ռեժիմով մատչելի Է օգտատերերի սոսկ ոչ մեծ մասի համար:
M-ի հիմքում ընկած Է արհեստական ինտելեկտի համակարգը, որն ուսուցանվում եւ վերահսկվում Է մարդու կողմից, հայտարարում են ընկերությունում:
M «վիտուալ օգնականն», ինչպես պատմել Է դրա մշակմամբ զբաղվող Դեւիդ Մարկուսը, կարող Է զանազան գործողություններ կատարել օգտատիրոջ փոխարեն. ձեռք բերել ապրանքներ, ռեստորաններում պատվիրել սեղաններ, գնել ինքնաթիռի տոմսեր, պայմանավորվել տոնի առթիվ ծաղիկների առաքման շուրջը, կազմակերպել տոներ եւ շատ այլ բաներ: