Life

Աշխարհի գեղեցկուհիները ժամանել են Մինսկ՝ մասնակցելու «Միսիս Տիեզերք» մրցույթին

1 րոպեի ընթերցում

Աշխարհի գեղեցկուհիները ժամանել են Մինսկ՝ մասնակցելու «Միսիս Տիեզերք» մրցույթին

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամբողջ աշխարհից 50-ից ավելի հաջողակ, սոցիալապես ակտիվ տիտղոսակիր գեղեցկուհիներ են ժամանել Բելառուս՝ մասնակցելու «Միսիս Տիեզերք» մրցույթին, որն մեկնարկել է Մինսկում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Յոթ օրվա ընթացքում կանայք իրենց տաղանդը կցուցադրեն տարբեր միջացառումների ընթացքում, Կենտրոնական բուսաբանական այգում կմասնակցեն ազգային հագուստների դեֆիլեին, քննարկումներ կանցկացնեն տնային բռնությանը դիմակայելու թեմայի շուրջ: Բացի այդ, մրցույթի շրջանակներում տեղի կունենա սահմանափակ հնրավորություններով աղջիկների բարեգործական հարսանեկան դեֆիլե:

«Միսիս Տիեզերք» ամենայա միջազգային մրցույթը Մինսկում անցկացվում է առաջին անգամ, Բելառուսի մայրաքաղաք են ժամանել Բուլղարիայի, Բրազիլիայի, Մեծ Բրիտանիայի, Վենեսուելայի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Լատվիայի, Մալայզիայի, Մալթայի, Մեքսիկայի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ այլ երկրների ներկայացուցիչներ: Դրա առանձնահատկությունն այն է, որ դա ոչ թե պարզապես ամուսնացած կանանց գեղեցկության ստուգատես է, այլեւ սոցիալական նախագիծ. ամեն տարի մասնակիցները լուսաբանում են որեւիցե կարեւոր հիմնախնդիր եւ իրենց հայրենիքում դրա լուծման ուղիները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում