Life

Չիլիացի գրող Օսկար Բարիենտոսը Հավանայում արժանացել է Խուլիո Կորտասարի անվան մրցանակին

2 րոպեի ընթերցում

Չիլիացի գրող Օսկար Բարիենտոսը Հավանայում արժանացել է Խուլիո Կորտասարի անվան մրցանակին

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չիլիացի գրող Օսկար Բարիենտոսը արժանացել է Խուլիո Կորտասարի անվան իբերամերիկյան մրցանակին: Հաղթողն ընտրվել է 250 ստեղծագործությունների հեղինակներից, որոնք ներկայացված էին ամենամյա գրական մրցույթին, որը 14-րդ անգամ անցկացվել է Կուբայում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Կիլերը, ինչպես սուսեր» պատմվածքում Բարիենտոսը «զարգացնում է անսովոր սյուժե, որի մթնոլորտն իրենով ջնջում է իրականությունը»,- նշվում է ժյուրիի վճռում: Իր հերթին կուբացի Ատիլիո Բորոնը պարգեւատրվել է առաջին գովասանագրով «Մեծ սաղավարտ» պատմվածքի համար: Մյուս պարգեւները բաժին են հասել Արգենտինայի, Բոլիվիայի եւ Կուբայի գրողներին:

Նրանց ստեղծագործությունները կհրապարակվեն «Լա Լետրա դել էսկրիբա» կուբայական գրական հանդեսում: Իր հերթին Կուբայի «Լետրաս կուբանաս» հրատարակչությունը կհրապարակի հաղթողների պատմվածքների հատորյակը եւ այն կներկայացնի 2016 թվականին Հավանայում կայանալիք 25-րդ գրքի միջազգային տոնավաճառում:

14 տարի առաջ լիտվացի գրող եւ թարգմանչուհի Ուգնե Կարվելիսը հուշել է մրցույթի անցկացման գաղափարը: Այն ժամանակվանից ամեն տարի օգոստոսի 26-ին պարգեւներ են հանձնվում ժամանակակից արձակի ամենաճանաչված հեղինակներից մեկի ծննդյան օրը: Անցյալ տարի Կորտասարի անվան մրցանակը հանձնվել էր արգենտինացի գրող Ալեխանդրո Ստիլմանին «Աշխարհը մերն Է» ստեղծագործության համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում