Life

Իսպանիայում 45 հազար մարդ Է մասնակցել «լոլիկների ճակատամարտին»

1 րոպեի ընթերցում

Իսպանիայում 45 հազար մարդ Է մասնակցել «լոլիկների ճակատամարտին»

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայում 45 հազար մարդ Է մասնակցել Լա Տոմատինա տոնին, որն օգոստոսի 26-ին տեղի Է ունեցել Վալենսիայի մարզի Բունյոլ բնակավայրում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այս տարի Լա Տոմատինան նշում Է 70-ամյա հոբելյանը: Ինչպես տոնի կազմակերպիչները հայտնել են tomatina.es. կայքում, ընդամենը տոնի համար նախապատրաստվել Էր 125 տոննա լոլիկ: Այն տեղ հասցնելու համար պահանջվել Է յոթ բեռնատար:

«Լոլիկների ճակատամարտին» մասնակցել են 96 երկրների ներկայացուցիչներ, որոնց 18 տոկոսը կազմել են իսպանացիներ, 14 տոկոսը՝ բրիտանացիներ, 10 տոկոսը՝ հնդիկներ, 8 տոկոսը՝ ճապոնացիներ, 7 տոկոսը՝ ԱՄՆ-ի քաղաքացիներ, 6 տոկոսը՝ ավստրալացիներ: «Ճակատամարտի» արդյունքում 22 մասնակիցներ դիմել են բուժօգնության:

Բունյոլում շուրջ 10 հազար մարդ Է ապրում: Բայց տոն օրերին այստեղ են ժամանում տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ: Լա Տոմատինայից բացի, քաղաքում շաբաթվա ընթացքում կազմակերպվում են համերգներ, տոնավաճառներ, հրավառություններ, զվարճալի այլ միջոցառումներ: Բուն ճակատամարտը տեւում Է մոտ մեկ ժամ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում