Life

Գիտնականները նշել են տղամարդկանց ագրեսիվ վարքագծի պատճառը

1 րոպեի ընթերցում

Գիտնականները նշել են տղամարդկանց ագրեսիվ վարքագծի պատճառը

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Ջորջիայի նահանգի հոգեբանները եկել են այն եզրակացության, որ ագրեսիվ վարքագիծը եւ բռնությունը բնորոշ են իրենց առնականությանն անվստահ տղամարդկանց: Իրենց հետազոտությունների արդյունքները հեղինակները հրապարակել են Injury Prevention հանդեսում, իսկ դրանց համառոտ կարելի Է ծանոթանալ Daily Mail-ի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Իրենց աշխատության մեջ հոգեբաններին հետաքրքրել Է այն տղամարդկանց վարքագիծը, ովքեր վստահ չեն իրենց առնականությանը: Պարզվել Է, որ վերջիններս, չգտնելով իրենց արիության հաստատումը, անհամեմատ ավելի շատ են դիմում ագրեսիայի եւ բռնարարքների, քան իրենց ուժերին վստահ տղամարդիկ:

Մասնավորապես, նման տղամարդիկ ավելի հաճախ են հարձակումներ կատարում զենքի կիրառմամբ եւ ֆիզիկական խեղումներ պատճառում մյուսներին: Ինչպես ցույց Է տվել հետազոտությունը, այն տղամարդիկ, ովքեր վստահ են իրենց առնականությանը, խիստ հազվադեպ են դիմում ագրեսիայի եւ բռնության:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում